Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետը․ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
«Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 12:50-ին: Հանդիպման արդյունքներով ժ. 13:10-ին Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով», -ասված է հաղորդագրության մեջ։