04 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ եռյակը սպառնում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներով՝ ՌԴ-ին սատարելու պարագայում

ԵՄ եռյակը սպառնում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներով՝ ՌԴ-ին սատարելու պարագայում

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով Ռուսաստանի կողմից իրանական բալիստիկ հրթիռների ձեռքբերումը։

«Խոսքը ռազմական աջակցության նոր էսկալացիայի մասին է, որն Իրանը տրամադրում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմում, ինչը կհանգեցնի իրանական հրթիռների հայտնվելուն եվրոպական հողում և կավելացնի ուկրաինացի ժողովրդի տառապանքը», – նշվել է հայտարարության մեջ։

Նախարարները հստակեցրել են, որ նոր և նշանակալի միջոցներ կձեռնարկեն Իրանի դեմ, եթե այդ փոխադրումները տեղի ունենան:

«Այժմ մենք ունենք հաստատում, որ Իրանը կատարել է այդ մատակարարումները: Մենք անհապաղ միջոցներ կձեռնարկենք Իրանի հետ օդային հաղորդակցության մեր երկկողմ համաձայնագրերը չեղարկելու համար», – նշվել է հայտարարւթյունում: Նախարարները նաև հավելել են, որ աշխատանքներ կտարվեն Iran Air-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։

«Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել աջակությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմում,ինչպես նաև դադարեցնել բալիստիկ հրթիռների ստեղծումն ու մատակարարումը», – եզրափակել են նախարարները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Air ավիաընկերության նկատմամբ: