15 Նոյ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը սպասում է Իրանի նախագահին ՌԴ-ում նոր ռազմավարական համաձայնագիր ստորագրելու համար

Պուտինը սպասում է Իրանի նախագահին ՌԴ-ում նոր ռազմավարական համաձայնագիր ստորագրելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնստանտինովսկի պալատում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նշել է, որ սպասում է Իրանի նախագահին ՌԴ-ում, այդ թվում՝ երկու երկրների միջև նոր ռազմավարական համաձայնագիր ստորագրելու համար:

Նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին լրացուցիչ թափ են ստացել։Իրանի հետ ապրանքաշրջանառությունը վեց ամսում աճել է գրեթե 10 տոկոսով, և ՌԴ-ն վճռական է տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցելու հարցում: «Մենք գնահատում ենք, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն Իրանի նոր նախագահի համար»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի առաջնահերթություններից է: