22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն արդարացնում է սեփական ռևանշիզմը, մինչդեռ արևմտյան պաշտոնյանները գերադասում են փողը՝ սկզբունքներից․ Մայքլ Ռուբին

Ալիևն արդարացնում է սեփական ռևանշիզմը, մինչդեռ արևմտյան պաշտոնյանները գերադասում են փողը՝ սկզբունքներից․ Մայքլ Ռուբին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Եվրոպա և իրեն որպես նոր Զելենսկի ներկայացնելը, ով պայքարում է ազգային գոյատևման համար, այլասերվածություն է, գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

Նրա խոսքով՝ այն միտքը, թե Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա նման է Ուկրաինայի պաշտպանությանը ռուսական ագրեսիայից, հետամնաց է, եթե ոչ՝ Օրվելյան։ Ըստ վերլուծաբանի՝ դա պետք է վիճարկեն ոչ միայն հայ դիվանագետները, այլև՝ արևմտյան պաշտոնյաները։ Ռուբինը նշել է, որ Ալիևը ժխտում է Հայաստանի պատմական լեգիտիմությունը և առաջ տանում «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքը։

Ադրբեջանական ուժերն Արցախից վտարել են ողջ էթնիկ հայ բնակչությանը, որոնց արմատները տարածաշրջանում ավելի քան մեկ հազարամյակ են: Վերլուծաբանը հավելել է, որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն իրենց ներկայացնում են որպես բարձր մտածողություն քաղաքականության հետևորդներ և մարդու իրավունքների պաշտպաններ, սակայն շատ հաճախ փողը ավելի կարևոր է դառնում, քան՝ սկզբունքը:

«Ալիևի ազդեցության արմատը Ադրբեջանի նավթադոլարները լոբբիստների և քաղաքական գործիչների վրա տարածելու կամ մշակութային խմբերի և ուղեղային կենտրոնների միջոցով՝ դրանք լվանալու կարողությունն է: Ալիևը նաև քարտեզներ է սարքում սեփական ռևանշիզմն արդարացնելու համար։ Ալիևն Արցախի ղեկավարներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ, մինչդեռ ինքը ոչնչացնում է նրա մշակութային ժառանգությունը», – գրել է Ռուբինն՝ ընդգծելով, որ երբեմն պատերազմական հանցագործը պարզապես պատերազմական հանցագործ է, և պետք է նրան վերաբերվել որպես այդպիսին: