04 Հոտ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեխիայի ղեկավարությունը քաղաքացիների կոչ է արել պատրաստ լինել երկրում սպասվող ջրհեղեներին

Չեխիայի ղեկավարությունը քաղաքացիների կոչ է արել պատրաստ լինել երկրում սպասվող ջրհեղեներին

Չեխիայի Ճգնաժամային իրավիճակների հաղթահարման կենտրոնական շտաբը, որը հրավիրել է երկրի վարչապետ Պետր Ֆիալան, կոչ է արել հանրապետության բնակիչներին պատրաստվել ջրհեղեղներին․ այս մասին հայտնում է Idnes լրատվական պորտալը։

«Մեզ դժվար օրեր են սպասվում»,- հայտնել է երկրի վարչապետ Պետր Ֆիալա։ Վկայակոչելով օդերևութաբանների տվյալները՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել հինգշաբթի օրը սկսված անձրևների պատճառով խոշոր հեղեղումների հավանականությանը։
Կանխատեսվում է, որ դրանք կշարունակվեն առնվազն մինչև երեքշաբթի։

Եթե իրավիճակը վատթարանա և ջրի մակարդակը կտրուկ բարձրանա, քաղաքային իշխանությունները պատերի վրա կտեղադրեն պատրաստված պողպատե սելավապատեր։