15 Նոյ
2024
7.8° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆրիկայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, ավերվել են հարյուր հազարավոր տներ

Աֆրիկայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, ավերվել են հարյուր հազարավոր տներ

Անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղները վերջին օրերին ավերել են արևմտյան և կենտրոնական Աֆրիկայի քաղաքներն ու բնակավայրերն, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, ավերվել են հարյուր հազարավոր տներ, գրել է The New York Times-ը: Հումանիտար գործակալությունների տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է մինչև չորս միլիոն մարդ, և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները:

Մահացածների ճշգրիտ թիվը դժվար է եղել հաշվարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները, և պաշտոնապես հաղորդված թվերը արդիական չեն: Նիգերիայում իշխանությունները հայտնել են, որ առնվազն 200 մարդ է զոհվել, բայց դա տեղի է ունեցել նախքան Մայդուգուրիի ջրհեղեղը, որն այդ թվին ավելացրել է առնվազն 30 մարդ։ Նիգերում ավելի քան 265 զոհ է գրանցվել: Չադում նախորդ շաբաթվա դրությամբ 487 մարդ է զոհվել։ Մալիում, որը բախվում է 1960-ականներից ի վեր ամենասարսափելի ջրհեղեղներին, մահացել է 55 մարդ: Մայդուգուրիում ջրի տակ է անցել գլխավոր հիվանդանոցի առաջին հարկը՝ ոչնչացնելով կենսական նշանակության սարքավորումները, նմուշները և պոլիոմելիտի լաբորատորիան։

Բարձրացող ջրերի հետևանքով՝  կոկորդիլոսներն և մահացու օձերը դուրս են եկել Բորնոյի պետական թանգարանային կենդանաբանական այգու տարածքից՝ դեպի բնակավայրեր, իսկ կենդանիների 80 տոկոսը խեղդվել է։

Նիգերիայում և տարածաշրջանի մեծ մասում ջրհեղեղները հարվածում են հակամարտությունների, տեղահանությունների և աղքատության հետևանքով արդեն իսկ տուժած համայնքներին: Տարեվերջին կանխատեսվում են ավելի ահարկու ջրհեղեղներ։