02 Հոտ
2024
15.1° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը կամք և խիզախություն ունի՝ վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա․ Վարդան Ոսկանյան

Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը կամք և խիզախություն ունի՝ վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։

Համացանցում այժմ քարոզչական պայքար է, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու։

Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»։