Դժբախտաբար, այսօր մեր ժողովրդի պատմությունը այս իշխանության «շնորհիվ» գրվում է Բաքվում․ Բագրատ Սրբազան
Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը։ Դժբախտաբար, այս իշխանության «շնորհիվ» այդ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սրբազան Շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ և ես ապագայից եմ նայում մեր այսօրվան, որ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժը և կարողությունը»,- գրել է Սրբազան հայրը։