
Հայ բռնցքամարտիկը հաղթել է թուրք մրցակցին
Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մեր մարզիկները երկու հաղթանակ են տոնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Նախ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պարտության մատնեց սլովակ Լադիսլավ Հորվարտին։
Իսկ 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Չան Կայայի նկատմամբ։