26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Այսօր հորդառատ անձրևներ են սպասվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 15-17, գիշերը` 9-11 աստիճան տաքության սահմաններում։