ABCMEDIA
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը Արցախից բռնահանվածներին

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը Արցախից բռնահանվածներին

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի
արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն
ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան
գտած ավելի քան 100 000 արցախահայերին։ Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի
պաշտոնական կայքէջը։

«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր,
և միջազգային դոնորները պետք է շարունակեն ակտիվորեն համերաշխություն ցուցաբերել և
կիսեն պատասխանատվությունը Հայաստանին օգնելու համար, քանի որ ՀՀ կառավարությունն արձագանքում
է ծավալվող այս հումանիտար ճգնաժամին:

ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն
է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է,
որ միջազգային հանրության հետագա մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը
և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:

Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն,
քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց,
ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշված է հայտարարության մեջ։