19 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյան

Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյան

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նվաճած տիտղոսին․ գրում է ArmSport-ը։

«Հայ ըմբիշը կիսվել է իր տպավորություններով և ընդգծել գրանցած արդյունքի կարևորությունը.

«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան։

Ինձ համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը»,- գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր տիտղոսային մենամարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտության էր մատնել ամերիկացի Օստին Դեսանտոյին՝ նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Երեք մրցափուլ տևած չափազանց դիտարժան ու լարված գոտեմարտն ավարտվել էր մեր մարզիկի հաղթանակով՝ 6:3 հաշվով։ Այսպիսով, Հարությունյանը չեմպիոնական գոտին խլեց Դեսանտոյից, որի համար սա առաջին պարտությունն էր պրոմոուշենում»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ