
Առաջին անգամ ԱՄՆ-ում Իրաքի դեսպան է նշանակվել քրիստոնյա․ նա հայ է
Դեսպան Գրիգոր Տեր-Հակոբյանն այսօր՝ հինգշաբթի, Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ-ում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք Iraqi News Agency (INA)-ից։
«Դեսպանը փոխանցել է Իրաքի կառավարության ողջույնները և ընդգծել, որ հպարտ է ԱՄՆ-ում Իրաքի դեսպան նշանակվելու համար»,- նշում է գործակալությունը։
Իսկ «Հայերը Սուրիոյ Մէջ» Facebook-ի էջից էլ այս առնչությամբ տեղեկանում ենք, որ Գրիգոր Տեր-Հակոբյանն առաջին հայն ու քրիստոնյանն է, որ ներկայացնելու է Իրաքը պաշտոնական Վաշինգտոնում։


