23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման պատճառով. իրավապաշտպան

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման պատճառով. իրավապաշտպան

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
«բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով հայտնի կդառնա
դատական նիստի օրը. այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված
հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա
նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների
առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում
կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից
մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ
ներգրավելու մասին որոշումներ։ Խափանման միջոց՝ գրավ»,- հայտնել է Մելիքյանը։