23 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային և հարավային հատվածներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային և հարավային հատվածներին

Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարբեր հատվածներում գտնվող բնակավայրերին․ հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ հոկտեմբերի 23-ի գիշերը իսրայելական հրետանին գնդակոծել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա և Բեյթ Լահիյա քաղաքների բնակելի թաղամասերը, ինչպես նաև Ռաֆահի հյուսիս-արևմտյան շրջանները։

Նախօրեին Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ անկլավում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողության հետ կապված զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը։