29 Նոյ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Կազանոմ հանդիպել է Իրանի և Թուրքիայի ղեկավարներին

Պուտինը Կազանոմ հանդիպել է Իրանի և Թուրքիայի ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Անդրկովկասում։

Պուտինը նշել է, որ «Ռուսաստանի և Իրանի մոտեցումները համաշխարհային օրակարգի նկատմամբ մոտ են կամ լիովին համընկնում են»։

«Մեզ միավորում է արդար, բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորելու, միջազգային նորմերին համապատասխանելու և ՄԱԿ-ի կենտրոնական դերը պահպանելու ցանկությունը», – նշել է նա։

ՌԴ նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վերջինս հայտարարել է, որ մոտ ապագայում սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Անկարայում:

ՌԴ նախագահն, իր հերթին, Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Էրդողանին խոստացել է անպայման այցելել Թուրքիա, կոնկրետ ժամկետներ դեռ կհամաձայնեցվեն։