23 Հոտ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ինքնիշխան տարածքից սահմանազատումից հետո ոչ մի մմ տարածք դուրս չի մնացել․ Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքից սահմանազատումից հետո ոչ մի մմ տարածք դուրս չի մնացել․ Փաշինյան

Կիրանցը Հայաստան չէ ու վե՞րջ։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրել է, որ սահմանազատման աշխատանքների արդյունքում Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր դուրս չի մնացել։

«Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ։ ՀՀ ինքնիշխան տարածքից սահմանազատումից հետո ոչ մի մմ տարածք դուրս չի մնացել»,-ասել է նա։

Փաշինյանն անդրադարձել է  ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Կառավարության որոշումով սահմանազատված Կիրանցին պատկանող վարչական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին կարգ է սահմանել։ Նիկոլ Փաշինյանը հերքել է ընդդիմադիր պատգամավորի պնդումները, թեպետ Ղազարյանն ԱԺ եկել էր Կառավարության նշված որոշումով։

«Մենք բոլոր դեպքերով ուսումնասիրություն ենք անցկացրել բոլոր հատվածներով  ու որևէ դեպքով չեն գտնվել տարածքներ, որոնց մասին Դուք խոսում  եք։ Մենք դիմել ենք օրինապահ մարմիններին, որ պարզվի։ Այս պահին մենք չունենք տեղեկություն»,-նշել է նա։