Ադրբեջանական հիստերիան ու Ֆրանսիայի դեսպանի ծիծաղը
Եթե նախկինում տպավորություն էր, որ Ադրբեջանը շտապում է՝ ցանկանալով հնարավորինս արագ զիջումներ կորզել փաշինյանական իշխանությունից, այս երկրի վերջին գործողություններն այլ բանի մասին են վկայում։ Ադրբեջանում պարզապես պարանոյա է դարձել հայկական կողմում իրականացվող ցանկացած շարժ՝ անկախ բնույթից։ Եվրամիության դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 30֊ին այցելել էր Սյունիքի մարզ։ Մեքենաներից մեկի վրա տեսնելով Ֆրանսիայի դրոշը, ադրբեջանական լրատվամիջոցներն ու պետական պաշտոնյաները դա վերագրել են ֆրանսիական ռազմական հետախուզությանը։