ABCMEDIA
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում․ Ֆրանսիայի արտգործնախարար

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի հարգել
իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության
շրջանակներում։  Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ
հայտարարել է  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի
և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով հարցին, թե որն էր ՌԴ-ի պատասխանատվությունը
ստեղծված իրավիճակում։

«Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով
և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարվել»,
– հավելել է Կոլոննան։