
Բնակավայրերի ավերումն ու տեղահանությունը չեն կարող արդարացվել քաղաքական կամ ռազմական պատրվակով․ հայտարարություն
2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը սանձազերծեց հերթական լայնածավալ պատերազմը՝ ամբողջովին շրջափակված և ծանր հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ․ Facebook-ի իր էջում գրում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
«Այս հարձակումը ոչ միայն ռազմական գործողություն էր, այլև Արցախի հայության նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող բռնաճնշումների, էթնիկ զտումների և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված քաղաքականության հերթական և առավել կործանարար փուլը։ Ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և հասարակական նշանակության ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը, բնակավայրերի ավերումը և բնակչության բռնի տեղահանումը չեն կարող արդարացվել որևէ քաղաքական կամ ռազմական պատրվակով, և այս գործողությունների համար պատասխանատվությունը չի կարող չեզոքացվել միջազգային հանրության հայտարարություններով կամ դիվանագիտական ձևականություններով։
Պատերազմի հետևանքով Արցախը ժամանակավորապես բռնազավթվեց, իսկ Արցախի հայությունը բռնի տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից։
Հայաթափված Արցախում Բաքվի վարչակարգը շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթումն է, այլև հայ ժողովրդի պատմական ներկայության, մշակութային ժառանգության և ազգային ինքնության հետևողական ջնջումը»,- ասված է հրապարակման մեջ։
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։


