
Հրազդան գետում հայտաբերվել է դի
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։
Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


