19 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին պաշտպանական բարեփոխումների հարցում

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին պաշտպանական բարեփոխումների հարցում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները. տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։

Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։

ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։

Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ