ABCMEDIA
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի և Ալիևի ռեժիմի դեմ պետք է պատժամիջոցներ սահմանվեն․ Եվրապատգամավոր

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի և Ալիևի ռեժիմի դեմ պետք է պատժամիջոցներ սահմանվեն․ Եվրապատգամավոր

Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով
քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ
Եվրոպայի «բացակայությունը», երբ Արցախում հայերը շրջափակված էին, սովի մատնված և,
ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը:

«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ
զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի
դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվոել է, քանի
որ այն չեզոք է մնացել»,- նշել է Լուազոն, հիշեցրել՝ եթե անարդարության ժամանակ չեզոքություն
ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել։

Լուազոն հիշեցրել է նաև, որ Եվրախորհրդարանը
բազմից է նշել Արցախին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի
ձեռնարկվել դրանք կանխելու համար:

Եվրապատգամավորը նաև զգուշացրել է Ադրբեջանի
և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին:

«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվը և Հայաստանը»,-
եզրափակել է Լուազոն: