ABCMEDIA
Արցախում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա

Արցախում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան
Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տուժած
քաղաքացիներին։

Կոլոննան կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը։ Նա տեղեկացրել է`
մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ տեսնելով
Արցախում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի
խախտում է, իրենք որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը: Կոլոննան ընդգծել է`
հիմա արդեն այդ աջակցությունը հասցրել են 12,5 մլն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնելու
համար: