ABCMEDIA
Սյունիք է հասել Իրանից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը

Սյունիք է հասել Իրանից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը

Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության
կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց
համար։ Այսմասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

«Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են  Սյունիքի
մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական  Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի
Սոբհանին:

Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում
սնունդ է,  հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ,
ջեռուցիչներ և այլն», – ասված է հայտարարության մեջ։