ABCMEDIA
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հատուկ շտաբ է բացել Երևանում՝ արցախահայերին աջակցելու համար․ ՌԴ ԱԳՆ

«Ռոսսոտրուդնիչեստվոն» հատուկ շտաբ է բացել Երևանում՝ արցախահայերին աջակցելու համար․ ՌԴ ԱԳՆ

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Երևանում բացել է հատուկ շտաբ, որը համակարգում
է Արցախի հայերի օգնության նախաձեռնությունները, որոշվում են մարդասիրական օգնության
ծավալներն ու շրջանակը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում նշված հումանիտար
կարիքները՝ որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու շրջանակը։ Նման աշխատանքը
հիմնականում ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի
ներկայացուցչությունը ստեղծել է հատուկ շտաբ ջանքերը համակարգելու համար»,- ասված է
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։