ԿԳՄՍ նախարարության հերթական սուտը․ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանում
Կամավոր ատեստավորումն անցնելուց հետո ուսուցիչները չեն կարող ստանալ այնքան աշխատավարձ, որքան նշում է Ժաննա Անդրեասյանը։ Մեկ ուսուցիչը, որպեսզի ստանա 400,000 դրամ աշխատավարձ, պիտի 1 դրույքաչափից ավելի դասաժամեր ունենա, իսկ մեկ դրույքաչափը հավասար է 20 դասաժամի, այսինքն նա պիտի դպրոցի այդ առարկայի միակ ուսուիցչը լինի։ Ատեստավորման նոր կարգի մասին խոսում է նաև ուսուցիչը, ասում է՝ այն կիսատ է,անհասկանալի և խառնաշփոթ։ Հանրակրթության պետական չափորոշիչով է իրականացվելու, բայց մանրամասները՝ պարզ չեն։