
Գյումրի-Մոսկվա չվերթը սպասարկող ինքնաթիռը տագնապի ազդանշան տալուց հետո վայրէջք է կատարել Մախաչկալայում (թարմացվող)
15.03 «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
14.19 Մախաչկալայում վայրէջք կատարած Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ավելի ուշ կմեկնի Մոսկվա․ ABC Media-ին տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել։
13.56 Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում. հայտնում է ТАСС-ը՝ ավիաընկերությանը հղումով։
13.43 Գյումրի-Մոսկվա չվերթը սպասարկող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել․ ինչպես տեղեկացնում է TACC-ը, միջադեպը տեղի է ունեցել Դաղստանի տարածքում։
Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։


