Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույցի միջոցով քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։