11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդի հետ․ կարևորվել է Արցախի պետականության շուրջ համախմբումը

ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդի հետ․ կարևորվել է Արցախի պետականության շուրջ համախմբումը

Դեկտեմբերի 11-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Ներկա էր նաև Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ղեկավար Մ․Բալայանը։

Հանդիպմանը կարեւորվել է Արցախի պետականության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ անելիքները։ Սրբազանը խոսել է Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ծրագրերի, արցախցիների հետ հանդիպումների և նրանց հիմնախնդիրների շուրջ, կարևորել՝ ՀՅԴ կուսակցության հետ համագործակցությունը։

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ողջունել է Արցախի թեմի նախաձեռնությունները, կարևորել Թեմի՝ Արցախի հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված աշխատանքները։

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային եւ հոգեւոր արժեքների խեղաթյուրման, Առաքելական եկեղեցիների դեմ ծավալվող քարոզչական եւ դիվանագիտական պայքարի, այն՝ այլ համայնքների սեփականությունը դարձնելու փորձերի առնչությամբ եւ կարեւորել Արցախի թեմի դերակատարությունը՝ այդ գործընթացի կանխարգելման ուղղությամբ։

Սրբազանը անհրաժեշտություն է համարել միասնականությունը՝ Արցախի պետականության շուրջ, ինչպես նաեւ կարեւորել համախմբումը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու ու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի իրացման շուրջ։