Ստեփանակերտում ադրբեջանական զորք չկա, քաղաքի մատույցներում ռուս խաղաղապահներ են տեղակայվել
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել
Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական
շտաբը։
Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝
հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ
են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին,
հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի
տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար: