21 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում ընտրողների թիվը մի քանի ամսում նվազել է գրեթե մեկ միլիոնով

Ադրբեջանում ընտրողների թիվը մի քանի ամսում նվազել է գրեթե մեկ միլիոնով

Ադրբեջանում ընտրողների թիվը կրկին նվազել է։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում կա 5 876 428 ընտրող։

Այս մասին Ադրբեջանի ԿԸՀ նիստում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխնախագահ Ռովզաթ Գասիմովը։ Նշվել է, որ աուդիտի ընթացքում այս ցուցանիշը կարող է փոխվել։

Այս տարվա մայիսի 27-ին ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 6 326 764 ընտրող, իսկ փետրվարին՝ մինչ արտահերթ նախագահական ընտրությունները, գրանցվել է 6 478 623 ընտրող։

Ադրբեջանում ընտրողների թիվը մշտական քննարկումների առարկա է դարձել, որոնց վերաբերյալ կասկածները ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական դիտորդների կողմից: Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի տարբեր պետական մարմիններ տարբեր թվեր են ներկայացրել ընտրողների թվի վերաբերյալ:

Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի ղեկավար Բաշիր Սուլեյմանլին, «Ազադլըգ» ռադիոկայանին մեկնաբանելով այս հարցը, նշել է, որ 2022 թվականին ԿԸՀ-ի հրապարակած տվյալները վկայում էին ընտրողների թվի ավելի քան մեկ միլիոն աճի մասին. «Այն ժամանակ ԿԸՀ-ն և գործադիր իշխանությունները դա կապում էին բնակչության աճի հետ։ Բնականաբար, այս բացատրությունները համոզիչ չթվացին։ Հետագայում նրանք հավանաբար հասկացել են, որ որքան ավելացնեն թվերը, այնքան ավելի վատ միտումների կբախվեն: Եթե բնակչության թիվն ավելանա, ընտրողների թիվը նույնպես պետք է համամասնորեն ավելանա։ Սակայն մենք տեսնում ենք, որ ընտրողների մասնակցությունը ցածր է»: