10 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրում նախագահի ընտրությունից հինգ ամիս անց, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Մադուրոն՝ ընտրողների ձայների 51,2 տոկոսով: Նրա հիմնական մրցակիցն ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսն էր, ով չի ճանաչել ընտրության արդյունքները:

Լատինական Ամերիկայի շատ երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Պերուի, Չիլիի իշխանությունները նույնպես չեն ճանաչել կամ կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքները: Գոնսալեսի հաղթանակը ճանաչել են նաև արևմտյան մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Գոնսալեսը, սակայն, ստիպված է եղել լքել երկիրը: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ եթե Գոնսալեսը հայտնվի երկրում, ապա նրան անմիջապես կձերբակալեն: