
Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են կրթությունն անվճար դարձնել երկրում
Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են կրթությունը երկրում անվճար դարձնել․ այս մասին հայտարարել է անցումային կառավարության կրթության նախարար Նազիր ալ Քադիրին քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կառավարությունը հավատարիմ է կրթությունն անվճար դարձնելու գաղափարին։ Սա յուրաքանչյուր սիրիացու իրավունքն է: Մենք աշխատում ենք նոր կրթական նախագծի վրա, որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի ձգտումներին», – ասել է նա:
Նրա խոսքով՝ Սիրիայում 350 հազար ուսուցիչ կա։ «Սիրիացի ուսուցչի ամսական աշխատավարձն ընդամենը 20 դոլար է, քայլեր են ձեռնարկվում այն բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է նա։
«Մենք ծանր ժառանգություն ենք ստացել (երկրի նախկին ղեկավարությունից), և աշխատում ենք փոփոխություններ կատարել և մշակել կրթական ծրագրերը», – ընդգծել է ալ-Քադիրին։