Ռեկորդային 250 միլիոն դոլար՝ Թրամփի երդմնակալության արարողության համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողության համար հավաքել է ռեկորդային 250 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։ Նրա խոսքով՝ միջոցները հավաքագրվել են Թրամփի և նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության հանձնաժողովի, ինչպես նաև երդմնակալության հանգանակության այլ խոշոր կազմակերպությունների կողմից։
Համեմատության համար հարկէ նշել, որ 2017-ին Հանրապետականի նախորդ երդմնակալությունը հավաքվել է ընդամենը 107 միլիոն դոլար: Հեռուստաընկերության տվյալներով՝ հանրապետականի երդմնակալության արարողությունը կֆինանսավորեն խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնց ղեկավարները հունվարի 20-ին ներկա կլինեն Վաշինգտոնում կայանալիք միջոցառմանը: Դրանց թվում են Meta-ն, Apple-ը, Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, OpenAI-ն և Uber-ը։ Աղբյուրները հայտնել են նաև կրիպտոարժույթների արդյունաբերության խոշոր խաղացողների ֆինանսավորման մասին՝ Ripple-ը ներդրել է $5 մլն, Robinhood-ը՝ $2 մլն, Coinbase-ը՝ $1 մլն։