26 Փտր
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին ցանկանում է ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահին

Զելենսկին ցանկանում է ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահին

Զելենսկին որոշել է պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին․ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Պորոշենկոյի տան մոտ հերթապահում են ուժային կառույցի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ էր հաստատել։ Նախկին նախագահն իր հերթին այս գործողությունները սադրանք և հանցագործություն է որակել։ Բացի այդ, նա Զելենսկիին մեղադրել է ռազմական գործողությունների ժամանակ կոռուպցիայի համար։