29 Մար
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Վեհափառը շնորհավորական նամակ է հղել Սիրիայի նախագահին

Արամ Վեհափառը շնորհավորական նամակ է հղել Սիրիայի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Սիրիայի նախագահին ուղղված իր նամակում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շնորհավորել է նրան, մաղթելով, որ նրա իմաստուն ղեկավարմամբ նոր և փայլուն էջ կբացվի Սիրիայի պատմության մեջ։

Ապա, Հայրապետը հիշեցրել է նախագահին, որ «Սիրիայի ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցավ անհամար դժվարությունների և ծանր տագնապների միջով, սակայն տոկուն եղավ՝ զինված համբերությամբ և հույսով, որ երկրի մեջ պետք է տիրի արդարությունը  և հավասարությունը, ինչպես նաև պետք է հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները՝ առանց խտրականության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ