
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ՀՀ-ում վարժական հավաքների ծանուցագրերի պատճառով չեն կարողացել Հայաստանից վերադառնալ իրենց ծառայության վայրեր․ հայտնում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։
«Հայաստան կատարած այցի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ստացել են զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր։ Հապճեպ և անսպասելի հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։ Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը»,- ասված է հայտարարության մեջ։


