23 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների՝ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա․ գրում է rbc.ru-ն։

«Ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է, Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել դեռևս Ստամբուլում: Ես պատճառ չեմ տեսնում, որ մեր կողմը շեղվի այդ պայմանավորվածություններից»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Կիևը թիրախավորում է Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտները՝ բանակցությունների վերսկսման համար «ուժեղ դիրքերից» բանակցողի տպավորություն թողնելու համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026