02 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները․ «Ազատություն»

Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները․ «Ազատություն»

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները։

Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:

Արփի Ավետիսյանն «Ազատությանը» պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպեքը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը:

Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգն ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ