02 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը հրամայել է զինվորականներին հրաժարվել պատերազմի վարման կանոններից Ուկրաինայի գնդակոծությունների ժամանակ․ Զելենսկի

Պուտինը հրամայել է զինվորականներին հրաժարվել պատերազմի վարման կանոններից Ուկրաինայի գնդակոծությունների ժամանակ․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը հրամայել է զինվորական հրամանատարներին հրաժարվել պատերազմի վարման կանոններից Ուկրաինային օդային հարվածներ հասցնելիս։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա պնդում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները նման տեղեկատվություն ստացել են հետախուզական տվյալների արդյունքում:

Սահմանափակումների չեղարկումը հանգեցրել է քաղաքացիական թիրախներին հասցվող հարվածների կտրուկ աճի: Զելենսկիի խոսքով՝ Պուտինն այս հրամանը տվել է սեպտեմբերին, երբ Ռուսաստանն ուժեղացրել է հարվածները Կիևին՝ թիրախավորելով դպրոցներ, հիվանդանոցներ և տվյալների մշակման կենտրոններ։

Ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի խոշորագույն քաղաքների վրա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Խարկովին, Օդեսային և Լվովին, Financial Times-ին հայտնել են ուկրաինական և եվրոպական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ