
Թրամփը Զելենսկիին «շատ համարձակ» է անվանել
Սպիտակ տանը նախատեսված բանակցությունների նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մեծ հարգանքով» է վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին․ հայտնում է BBC–ն։
BBC-ի հարցին, թե արդյոք ինքը ներողություն կխնդրի վերջերս Ուկրաինայի նախագահին «բռնապետ» անվանելու համար, Թրամփը նշել է, որ չի կարողանում հավատալ, որ ինքը դա ասել է:
Նա Զելենսկիին նաև «շատ համարձակ» է անվանել։ ԱՄՆ նախագահը կանխատեսել է Զելենսկիի հետ «շատ լավ հանդիպում»՝ հավելելով, որ խաղաղության հասնելու ջանքերը «բավականին արագ են ընթանում»: