27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը․ Արայիկ Հսրությունյանը՝ CNN-ին

Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը․ Արայիկ Հսրությունյանը՝ CNN-ին

Արցախի նախկիննախագահ Արայիկ Հարությունյանը
իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել մինչև հրաժարականը
CNN լրատվականին տված
հարցազրույցից։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում միջազգային առաջատար
գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր
տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության
նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի
մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար
տեսանկյուններից:

Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել
նյութում.

• «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝
մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».

• «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական
մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝
մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության
վերաբերյալ».

• «Ադրբեջանը մարդասիրական օգնություն
տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».

• «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի
և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում
ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից
էներգետիկ կախվածությունը»: