
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը վերընտրվել է
Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։
Կուսակցությունն այսօր համագումար է անցկացրել Անկարայում, որտեղ Օզելն իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք «առաջին կուսակցությունն» են Թուրքիայում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ այսօր ընթացող համագումարի շրջանակներում Օզելը հայտարարել է ստորագրահավաք սկսելու մասին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով։