
Երեխայի «առեղծվածային թունավորման» դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Ապրիլի 6-ին առեղծվածային թունավորման դեպքի առիթով Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` այն է անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ABC media-ի հետ զրույցում նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք,որ ապրիլի 6-ին մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 3-ամյա երեխա։
Shamshyan.com-ի տեղեկություններով` մաքրող միջոցի հաբը որպես կոնֆետ երեխային հյուրասիրել էր տաքսու վարորդը։