19 Ապր
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք՝ 2-րդ աշխարհամարտի ավարտին նվիրված արարողությանը

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք՝ 2-րդ աշխարհամարտի ավարտին նվիրված արարողությանը

Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար․ հայտնում է Reuters գործակալությունը։

Բունդեսթագի խոսնակն այս քայլը բացատրել է՝ վկայակոչելով դաշնային կառավարության գնահատականը։

«Այս գնահատականը հանգեցրեց նրան, որ, ի թիվս այլոց, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանները չհրավիրվեցին»,- ասել է խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշվում այդ գնահատականում։

Այլ դեսպանատների ներկայացուցիչներ կմիանան գերմանացի օրենսդիրներին Բունդեսթագի լիագումար պալատում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կնշվի պատերազմի ավարտը և դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայում նացիստական ​​Գերմանիայի բռնությունների և ցեղասպանության արշավի ավարտը:

Բեռլինում Ուկրաինայի դեսպանատան խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանն, «իհարկե», մասնակցելու է միջոցառմանը, և ողջունել է Բունդեսթագի՝ Ռուսաստանի դեսպանին չհրավիրելու որոշումը։

Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատները չեն արձագանքել Reuters-ի համապատասխան հարցմանը։

Ռազմագերիներ