ABCMEDIA
Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը․ 1 շնչի համար նախատեսվում է կես հացի (200 գրամ) չափաբաժին

Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը․ 1 շնչի համար նախատեսվում է կես հացի (200 գրամ) չափաբաժին

Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման
գործընթացը։ Այս մասին
տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

«Ստեփանակերտ քաղաքում կա այլուրի, հետևաբար նաև հացի խնդիր, ինչից ելնելով որոշում
է կայացվել սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կազմակերպել բացառապես կտրոնների
միջոցով»,- ասել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։

Հացի կտրոնը տրամադրվում է 8 օրվա համար, 1 շնչի համար նախատեսվում կես հացի
(200 գրամ) չափաբաժին։

«Յուրաքանչյուր քաղաքացի այն
կարող է ձեռք բերել իր նախընտրած փռում»,- ասել է սպասարկման կետի պատասխանատու Սամվել
Իսրայելյանը։