21 Մայ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջեյհուն Բայրամովը Քուվեյթի թագաժառանգին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ջեյհուն Բայրամովը Քուվեյթի թագաժառանգին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Քուվեյթ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է թագաժառանգ շեյխ Սաբահ Խալիդ ալ-Համադ ալ-Մուբարաք ալ-Սաբահի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Քուվեյթի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Քուվեյթի թագաժառանգին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հետհակամարտական շրջանում վերականգնողական աշխատանքները և, մասնավորապես, խաղաղություն ապահովելու Ադրբեջանի ջանքերը», – նշվել է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

Ռազմագերիներ