18 Հուլ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում վարորդի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում վարորդի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026