
Դատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում
Դատարանը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Դատարանը բավարարել է բողոքը և արձանագրել, որ հետապնդման ժամկետը կասեցվել է առանց անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։
Այս քրեական հետապնդմամբ խախտվել են Սրբազանի մի շարք դատավարական իրավունքներ»,- գրել է նա։


